Արցախում քննարկվել են ճանապարհաշինությանն առնչվող հարցեր
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 17-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ճանապարհաշինության հարցերին:
Համապատասխան տեղեկություններով հանդես են եկել հանրապետության խոշոր ճանապարհաշինարարական ընկերությունների ղեկավարները, հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը ճանապարհաշինությունը որակել է երկրի տնտեսության կարեւորագույն ոլորտներից մեկը` ընդգծելով, որ վերջին տարիներին ակնառու է իրականացվող աշխատանքների ծավալների շոշափելի աճ: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ լուրջ խնդիրներ կան կառուցվող ճանապարհների որակի հետ կապված, ինչը բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման եւ առաջատար փորձի կիրառման խնդիրները` համապատասխան հանձնարարականներ տալով ոլորտի պատասխանատուներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այկ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում