Շումախերը դարձավ 45 տարեկան
03/01/2014 11:58
Նմանատիպ
«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը այսօր դառնում է 45 տարեկան:
Շումախերը ավտոարշավորդի կարիերան սկսել է 14 տարեկանից, քանի որ հենց այդ տարիքում էլ վարորդական իրավունք է ստացել: «Ֆերրարիի» հետ գերմանացին սկսել է աշխատել 1996 թվականից:
Հիշեցնենք, որ ավտոսպորտի ամենահնչեղ անունն այսօր կոմայի մեջ է: Դեկտեմբերի 29-ին Շումախերը Մերիբելում դահուկներով սահելու ժամանակ ընկել է և գլխի ծանր վնասվածք ստացել: Արդեն մի քանի օր է նրա վիճակը կայուն ծանր է, սակայն բժիշկները որևէ հուսադրող մեկնաբանություն չեն տալիս:
Allsport.am-ը ևս իր աջակցությունն է հայտնում մարզիկին ու արագ ապաքինում մաղթում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում