Հայկական դրամը 2022-ի ամենաբարձր աճ գրանցած արժույթն է․Bloomberg

Հայկական դրամը 2022-ի ամենաբարձր աճ գրանցած արժույթն է․Bloomberg

Ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանը լքած քաղաքացիները ակամա պատճառ են դարձել, որպեսզի հարևան երկրների ազգային արժույթներն ամրանան ու աճեն ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Bloomberg-ի կողմից կազմված տվյալների համաձայն՝ Հայաստանի, Վրաստանի և Տաջիկստանի ազգային արժույթներն այս տարի դոլարի նկատմամբ ամենաբարձր աճ գրանցածներն են, հատկապես հայկական դրամը, որն արժևորվել է 22%-ով՝ դառնալով աշխարհի ամենաբարձր աճ գրանցած արժույթը։

Վրացական լարին և տաջիկական սոմոնին դոլարի նկատմամբ արժևորվել են համապատասխանաբար՝ 16 և 10%-ով։ Բոլոր երեք արժույթները գերազանցել են ռուսական ռուբլու ցուցանիշը։

Ղազախական տենգեն ԱՄՆ դոլարի նկատմամբ այս տարի արժեզրկվել է շուրջ 7%-ով։  Ընդ որում, Ղազախստանի բնակչությունը (19մլն․ մարդ, խմբ․) շուրջ 6 անգամ գերազանցում է ՀՀ բնակչության թիվը:

Ըստ Bloomberg-ի՝ արժույթի աճը պայմանավորված է տրանսֆերտներով, մասնավորապես, արտասահմանում աշխատողների ոչ առևտրային փոխանցումներով։ Օրինակ` Հայաստանն այս տարվա 10 ամսիների ընթացքում արձանագրել է 2․8 մլրդ դոլարի ներհոսք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում