Հունվարի 1-ից Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը նվազել է
Նմանատիպ
2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը նվազել է ու դարձել 20 տոկոս, հաղորդում է «B24»-ը։
Եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող պետական հարկ է։ Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Ընդ որում, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք, եկամտային հարկ վճարողներ են համարվում միայն անձնական եկամուտների մասով:
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում նրանք, ովքեր հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
Դրանից բացի, ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատողները:
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք, վերը նշված կարգավորումներին համապատասխան, չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը:
Եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես համախառն եկամտի և նվազեցվող եկամուտների դրական տարբերություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում