Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 6 զոհ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 6 զոհ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Հունվարի 7-ին, ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:40-ին։

Ըստ նախնական տվյալների կա 6 զոհ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 4, իսկ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից՝ 2 այրված դի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում