Միրզոյանը Գուտերեշի հետ խոսել է Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու մասին
Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նրա հետ խոսել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու կարևորության մասին։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանը շեշտել է նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը:
«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում