Երևան կժամանի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան
17/01/2023 17:30
Նմանատիպ
Առաջիկա օրերին Երևան կժամանի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ այս շաբաթ Կոլոմինան կայցելի նաև Ադրբեջան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում