Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ
Նմանատիպ
2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի դեմ։ Այս մասին Al-Monotor-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նորանշանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Վերջինիս նաև ավելացրել է, որ իր խոսքերը հիմնված են Հայաստանի տիրապետության տակ գտնվող հետախուզական տվյալների վրա։
«Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ Ադրբեջանը նախապատրաստում էր ավելի մեծ ագրեսիա, երբ հարձակվեց Հայաստանի վրա անցյալ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանխել իրավիճակի հետագա վատթարացումը: Իրանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Իրանի հետ սահմանը կարևորագույն նշանակություն ունի Երևանի համար: Ունենք երկու փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի արտաքին աշխարհ տանող միակ դարպասները բացվում են Իրանի և Վրաստանի տարածքով», – ասել է Կոստանյանը։