Շնորհակալություն Հայաստան․ Թուրքիայից արձագանքել են հումանիտար օգնությանը
Նմանատիպ
«Ես միշտ կհիշեմ հայաստանցիների կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում»:
Ի պատասխան Հայաստանից ուղարկված հումանիտար օժանդակությանը՝ իր թվիթերյան էջում նման գրառում է արել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Depremin hemen akabindeki 28 kişilik A/K ekibi ve teknik ekipmana ilaveten,Ermenistan halkının 5 TIR dolusu 100 tonluk gıda,ilaç,su ve sair acil yardım paketi de bu sabah Alican sınır kapısından geçerek Adıyaman'a doğru yola çıktı.Teşekkürler @RubenRubinyan teşekkürler Ermenistan pic.twitter.com/Val0BC9pbp
— Serdar KILIÇ (@serdarkilic9) February 11, 2023
Ավելի ուշ Քըլըչը ևս մի գրառում է կատարել ՀՀ-ից ստացված օգնության վերաբերյալ.
«Բացի 28 հոգանոց թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովուրդը 100 տոննա պարենամթերք, դեղորայք, ջուր և շտապ օգնության այլ փաթեթներ է ուղարկել 5 բեռնատարներով, որոնք մեկնել են Ադըյաման՝ անցնելով Ալիջանի սահմանային դարպասով։
Շնորհակալություն Հայաստան»,- գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում