ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում:
Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Ըստ հաղորդագրության՝ Պուտինն ու Ալիևը նշել են հետևողական քայլերի կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։ Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման հանձնառությունը։