Արարատ Միրզոյանը վերահաստատել է Թուրքիայի հետ հաշտվելու Հայաստանի դիրքորոշումը

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Թուրքիայի հետ հաշտվելու Հայաստանի դիրքորոշումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո տեղի  ունեցած ասուլիսի ժամանակ վերահաստատել է տարածաշրջանում խաղաղություն կառուցելու  և մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների  ամբողջական կարգավորման, դիվանագիտական  հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը:

«Այս դժվարին պահին, գտնվելով  Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու  և մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների  ամբողջական կարգավորման, դիվանագիտական  հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը», – հայտարարել է Միրզոյանը՝ հավելելով, որ այսօր քննարկվել են այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում