Հայ-թուրքական ցամաքային սահմանը մասնակիորեն կբացվի

Հայ-թուրքական ցամաքային սահմանը մասնակիորեն կբացվի

Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների ու երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանի հատումը։

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով երեկ Թուրքիա կատարած իր այցի արդյունքները։

«Անշուշտ, քննարկել ենք նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոշում կա արագացնել երկխոսության գործըթնացը։ Մեր  փրկարարները կրկին կվերադառան ցամաքայի սահմանով, ինչպես օգնության երկրորդ խմբաքանակն էր գնացել»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում