ՀՀ-ն Թուրքիային և Սիրիային 157 միլիոն դրամի հումանիտար օգնություն է տրամադրել
16/02/2023 14:11
Նմանատիպ
Կառավարությունը պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց ավելի քան 157 միլիոն դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին տրամադրված հումանիտար օգնության ծախսերը փոխհատուցելու համար։
Այս մասին համապատասխան նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Հումանիտար բեռները երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են դեպի Սիրիա և երկու անգամ ցամաքային ճանապարհով՝ դեպի Թուրքիա։ Ամբողջությամբ խնդիրը կատարվել է, մնում է գումարի հատկացումը»,- ասել է Փամբուխչյանը։
Հայ փրկարարները Սիրիայից արդեն վերադարձել են, հիմա Թուրքիա ուղարկված փրկարարներն են վերադառնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում