Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին

Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձ է հղել, որում անդրադարձել է Ուկրաինայում ընթացքող պատերազմին, Արևմուտքի հետ հարաբերություններին և Ռուսաստանի անելիքներին։

Պուտինը հայտարարել է, որ նրանք, ովքեր բռնել են երկրի դավաճանության ճանապարհը, պատասխանատվության կենթարկվեն օրենքով։

Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները մտադիր չեն «վհուկների որս» կազմակերպել։

«Ով գնում է ուղիղ դավաճանության ճանապարհով, կատարում է ահաբեկչական և այլ հանցագործություններ, պատասխանատվության կենթարկվի օրենքով։ Բայց մենք երբեք չենք նմանվի Կիևի ռեժիմին և արևմտյան վերնախավերին, որոնք զբաղվում են վհուկների որսով»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ իշխանությունները «հաշիվներ չեն մաքրի» նրանց հետ, ովքեր «հրաժարվել են հայրենիքից», բայց «դա կմնա նրանց խղճի վրա»։

Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, Ուկրաինայում հակամարտությունը հրահրելու և զոհերի համար պատասխանատվությունը կրում են Արևմուտքը և «Կիևի ռեժիմը»:

«Մոսկվան պատրաստ էր կառուցողական երկխոսության Արևմուտքի հետ, սակայն ի պատասխան ստացել է անորոշ կամ երեսպաշտ արձագանք։ Նրանք են սկսել պատերազմը, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար»,- ասել է ՌԴ նախագահը՝ նշելով, որ Արևմուտքն արդեն 150 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային ռազմական օգնության վրա:

Պուտինի խոսքով՝ Արևմուտքը մտադիր է լոկալ հակամարտությունը տեղափոխել գլոբալ առճակատման փուլ։

«Մարտի դաշտում Ռուսաստանին  հաղթելն անհնար է, հետևաբար ավելի ու ավելի ագրեսիվ տեղեկատվական հարձակումներ են իրականացվում: Նրանք անընդհատ ստում են, չեն դադարեցնում հարձակումները մեր մշակույթի, Ռուս ուղղափառ եկեղեցու վրա», – ասել է Պուտինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում