ՀՀ տարածքով անցնող որևէ միջանցքի մասին խոսք չկա․ ՀՀ-ում ՌԴ դեսպան․ 24News
Նմանատիպ
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանձնախումբը, որը քննարկում է Հարավային Կովկասում տնտեսական ենթակառուցվածքների ու ճանապարհների ապաշրջափակման մասին հարցը, չի բանակցում ՀՀ տարածքով անցնող որևիցե միջանցքի մասին, ինչպես բազմիցս նշել է ռուսական կողմը։
Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես ներկա չեմ գտնվում այդ բանակցություններին, դրանով զբաղվում են երեք երկրների փոխվարչապետերն ու մասնագետները, բայց ռուսական դիրքորոշումը մի քանի անգամ հստակ հայտարարվել է համանախագահ, մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, որ ոչ մի միջանցքային տարամաբանության մասին խոսք չի գնում։ Ինչ վերաբերվում է դեսպանի հայտարարություններին, որքանով որ ես ծանոթ եմ, ոչ մի միջանցքի մասին չի խոսել, խոսքը տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին է», – ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում