Ս.Սարգսյանն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին, տեղեկացնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:
Հանրապետության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ և ներկա է գտնվել Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված ժողովրդական տոնախմբությանն ու համերգին:
Սարդարապատի հուշահամալիրում Նախագահն այցելել է նաև Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում