Չինաստանը ցույց է տվել, թե ինչպես են ամերիկացիները պայթեցրել «Հյուսիսային հոսքը»
Նմանատիպ
2022 թվականի հունիսին ԱՄՆ-ի ջրասուզակները ՆԱՏՕ-ի վարժանքների քողի տակ պայթուցիկներ են տեղադրել «Հյուսիսային հոսքի» տակ, իսկ նորվեգացիները ակտիվացրել են այն։
Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից դեպի Եվրոպա գնացող «Հյուսիսային հոսք» գազատար խողովակի պայթեցման այս սցենարը բարձրաձայնել է ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը՝ վկայակոչելով իր աղբյուրին, ով ներգրավված է եղել գործողության պլանավորման մեջ։
Հերշի հետաքննության վրա ստեղծված տեսանյութը ցուցադրել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
2022 թվականի փետրվարի 8-ին Բայդենը խոստացավ, որ «Հյուսիսային հոսք 2»-ը չի աշխատի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։
Սպիտակ տունը «լիակատար սուտ և հորինվածք» է անվանել լրագրող Հերշի հրապարակումը «Հյուսիսային հոսքի» դիվերսիայի մասին։
Հատկանշական է, որ Copenhagen Post-ի հրապարակման համաձայն՝ «Հյուսիսային հոսքի» վնասումը կարող է հանգեցնել ծովային կենդանական աշխարհի մի քանի պոպուլյացիաների վերացման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում