44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում ՀՀ են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողի դի, մասունք․ ԱԱԾ

44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում ՀՀ են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողի դի, մասունք․ ԱԱԾ

44-օրյա պատերազմի  և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր, դիակ-մասունք, որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: 2022թ. սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:

Բացի այդ, 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խորը թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող:

Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ:

Այս մասին ասվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում