Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքին․ կա զոհ, վիրավորվել է երեխա
Նմանատիպ
Ռուսական РИА Новости գործակալությունը գրում է, որ ուկրաինական դիվերսանտները ներթափանցել են Ռուսաստանի Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջան և կրակ բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որի պատճառով մեկ մարդ զոհվել է և մեկ երեխա վիրավորում ստացել։
Տեղեկությունը լրատվամիջոցին հայտնել է Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգամազը։
Հաղորդվում է նաև, որ Բրյանսկի մարզի Սուշանի գյուղում ԱԹՍ-ի հարվածից վառվել է բնակելի տուն։
Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ ուկրաինական կողմը հրետակոծել է Ստարոդուբի շրջանը, որի բնակիչները թաքնվել են նկուղներում։ Մի քանի արկ ընկել է քաղաքացիական օբյեկտների վրա, թե հատկապես որտեղ՝ չի նշվում։ Նախնական տեղեկատվությամբ՝ ոչ ոք չի տուժել։
Մեկ այլ հաղորդման համաձայն՝ Կուրսկի շրջանի Տյոտկինո բնակավայրը ևս հրետակոծվել է, որի պատճառով կա տուժած մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում