ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
10/03/2023 13:09
Նմանատիպ
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Կրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։
Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։
Դեսպան Քվինը կրկնել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում