Լավրով-Միրզոյան հանդիպմանն ընդառաջ Մոսկվան ամոթանք է տալիս Երևանին
Նմանատիպ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին, Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ կքննարկի Լաչնի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ասել է Զախարովան։
Անդրադառնալով այն հարցին, թե համաձա՞յն է արդյոք ՌԴ ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ «Ռուսաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է»՝ հաշվի առնելով, որ եռակողմ հայտարարության մեջ նման ձեւակերպում չկա, Զախարովան պատասխանել է.
«Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը որդեգրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովում՝ Եվրամիության հովանու ներքո։ Ուստի թողնում ենք հայկական կողմի խղճին, նկատի ունեմ Հայաստանի ղեկավարության, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը»,- ասել է Զախարովան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում