Հեմիլտոն. Ռոսբերգի հետ առաջվա պես ընկերներ ենք
31/05/2014 17:35
Նմանատիպ
«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանում թիմակից Նիկո Ռոսբերգի հետ մրցակցությունը ոչ մի կերպ չի ազդում ընկերական հարաբերությունների վրա:
«Մենք շատ երկար տարիներ ընկերություն ենք անում: Ինչպես բոլոր ընկերների մոտ, մեր հարաբերություններում էլ եղել են վերելքներ ու վայէջքներ: Շփվում ենք, ամեն ինչ հիանալի է: Մենք առաջվա պես ընկերներ ենք»,-Հեմիլտոնի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում