ԵԺԿ-ն կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
24/04/2023 20:20
Նմանատիպ
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) կոչ է անում Թուրքիային ճանաչել անցյալում տեղի ունեցած իրողությունը՝ Հայոց ցեղասպանությունն ու հաշտեցման համար քայլեր ձեռնարկել:
Կուսակցությունը նման կոչով է հանդես եկել «Թվիթեր»-ի իր էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ:
Կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին:
«Մեր պարտքն է արժանապատվորեն պաշտպանել նրանց հիշատակը և ձգտել արդարության։ Մենք կոչ ենք անում Թուրքիային ընդունել անցյալի իրականությունը և քայլեր ձեռնարկել իրական հաշտեցման ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»,-ասված է հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում