756 հոգու դասալքության մեղադրանք է առաջադրվել. ՀՀ գլխավոր դատախազություն
Նմանատիպ
44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) ժամանակ դասալքության և զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու գործերով հարուցվել է 1786 քրեական վարույթ` 10687 անձի վերաբերյալ։
Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ըստ այդմ՝ ներկայում նախաքննական մարմնի վարույթում վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է։
Զորամասն ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության համար 132 անձ, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար 444-ը։
Մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ` 143 անձի վերաբերյալ։
Դատարան ուղարկված 118 գործից 58-ով` 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է, իսկ 60 գործ` 79 անձի վերաբերյալ` գտնվում է դատաքննության փուլում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում