Կրեմլում քննադատել են Երևան-Վաշինգտոն-Բաքու եռակողմ բանակցությունները
Նմանատիպ
Կրեմլը կարծում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր զարգացումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Պեսկովի խոսքով՝ «առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը, համապատասխանաբար, առայսօր այդ եռակողմ փաստաթղթերը բացարձակապես այլընտրանք չունեն»։
Միաժամանակ, ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, «ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս հիմքի վրա կարգավորմանը, կարելի է ողջունել»։
«Բայց մենք նաև գիտենք, որ կան կարգավորման հիմքերը քայքայող տարբեր փորձեր, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում խոսքը առաջինի մասին է»,- ասել է Պեսկովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում