Հայկական կողմն ունի 4 վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Նմանատիպ
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր:
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է:
Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում