Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում․ ԵՄ դեսպան
15/05/2023 13:01
Նմանատիպ
Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում։
Ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը․
«Հուսով եմ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և բոլորը կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա է եղել բրյուսելյան ձևակերպումը»,-նշել է Վիկտորինը։
Իսկ թե որ հատվածների մասին է խոսքը, Վիկտորինը չհստակեցրեց՝ ասելով, որ մանրամասներին ծանոթ չէ և դա լսել է բանակցություններից ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում