Արժույթի միջազգային հիմնադրամը լքում է Ադրբեջանը
Նմանատիպ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է փակել իր գրասենյակն Ադրբեջանում 2023 թվականի հունիսի վերջին։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրը, Հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտից ԱՀ ֆինանսների նախարարությանն ուղղված նամակում այս որոշման պատճառն այն է, որ Ադրբեջանն ունի հզոր տնտեսություն ու ֆինանսական ռեսուրսներ, Ադրբեջանի և ԱՄՀ-ի միջև ծրագրային համագործակցություն մոտ ապագայում չի սպասվում։
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի նամակում նշվում է, որ «գրասենյակի փակումը չի թուլացնի ԱՄՀ-ի կապերը Ադրբեջանի հետ», «Հիմնադրամը կանոնավոր առաքելություններ կկազմակերպի` քննարկելու տնտեսական և ֆինանսական քաղաքականությունը կապված Ադրբեջանի զարգացման ռազմավարության հետ» և «անհրաժեշտության դեպքում տրամադրելու տեխնիկական աջակցություն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում