Խաղաղության պայմանագիրը կարող է շուտով կնքվել․ Ալիև
28/05/2023 13:51
Նմանատիպ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, սակայն այն դեպքում, եթե Հայաստանը կրկին չփոխի իր դիրքորոշումը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի կնքման համար գործնականում լուրջ խոչընդոտներ չկան»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում