Իրանը պատրաստ է պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանման
30/05/2023 18:08
Նմանատիպ
Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանմանը:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։
«Իսլամական Հանրապետության պաշտպանական և ռազմական ներուժը ներկայացնելն ու համատեղ օգտագործելը կարող է զարգացնել երկրի պաշտպանական կապերը և զսպել ոչ բարեկամական ուժերին… Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանական և ռազմական տեխնիկայի լայնածավալ արտահանման, ինչպես նաև կրթության, զորավարժությունների անցկացման ու գործնական մեթոդներով ձեռք բերված փորձի փոխանցման ոլորտում», – Բաղերիի խոսքը մեջբերում է Young Journalists Club (YJC) գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում