Ուկրաինայի պատերազմում մենք ոչ մեկի դաշնակիցը չենք․ Փաշինյան
Նմանատիպ
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք:
Այս մասին CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում (ներկայացվել է պաշտոնական թարգմանությամբ) ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին ու Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։
«Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»,- հավելել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ Արևմուտքում նկատում են, որ «մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք»:
«Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք քիչ առաջ իմ ասածի պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում»,- ասել է կառավարության ղեկավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում