Կամո Հովհաննիսյանի դուբլը հաղթանակ պարգևեց «Փյունիկին»

Կամո Հովհաննիսյանի դուբլը հաղթանակ պարգևեց «Փյունիկին»

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի` 2014-15թթ. առաջնության երկրորդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» խաղը:

Սարգիս Հովսեփյանի թիմը Կամո Հովհաննսիյանի դուբլի շնորհիվ առավելության հասավ կապանցիների նկատմամբ: Առաջին խաղակեսը սկսվեց «Փյունիկի» գրոհներով և 13-րդ րոպեին տուգանային հրապարակ մտած Կամո Հովհաննիսյանը, շրջանցելով մրցակցի դարպասպահ Գրիգոր Մելիքսեթյանին, բացեց հանդիպման հաշիվը: Դրանից հետո թիմերը երկուստեք գրոհներ էին կազմակերպում, սակայն առաջին կեսում հաշվի մեջ փոփոխություն չեղավ:

Երկրորդ խաղակեսը սկսվեց «Գանձասարի» գրոհներով. հյուրերը վաստակեցին մի քանի տուգանային հարվածներ, սակայն դրանք անհաջող իրացրեցին, ինչից օգտվեց «Փյունիկը»: 64-րդ րոպեին դաշտի կենտրոնում ստանալով գնդակը` Կամո հովհաննսիյանը անարգել մտավ տուգանային հրապարակ և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը` 2:0:

Այս հանդիպումից հետո «Փյունիկն» ունի 3 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Գանձասարը» նույքան միավորով չորրորդ հորիզոնականում է: Հիշեցնենք նաև, որ «Փյունիկի»` առաջին տուրի հանդիպումը հետաձգվել է:

«Փյունիկ»-«Գանձասար»` 2:0

Գոլերը` Կամո Հովհաննսիյան 13՛, 64՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում