Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիրը․ ԱԽ քարտուղար
Նմանատիպ
Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք։ Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում։ Եվ եթե մենք այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, ինչպես նաև միջազգային հանրության ուժեղ աջակցությունը լինի, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայով բանակցություններին Մոլդովայում։
Ըստ նրա՝ իդեալական կլիներ եթե վերջնական համաձայնություն լիներ այս մասով։
«Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում։ Եվ եթե մենք այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, ինչպես նաև միջազգային հանրության ուժեղ աջակցությունը լինի, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։
«Մենք տրամադրված ենք այսպես՝ հնարավորինս շուտ։ Այդ «հնարավորինս շուտ»-ը կարող է լինել օրինակ տարվա ընթացքում։ Բայց կարող է մինչև տարեվերջ ձգվել։ Բայց մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ։ Եվ այդ լուծումների շրջանակում առաջ տաննենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք»,- ասել է գերատեսչության քարտուղարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում