Ադրբեջանը սկսում է Արցախի օկուպացված շրջանների վերաբնակեցումը

Ադրբեջանը սկսում է Արցախի օկուպացված շրջանների վերաբնակեցումը

Ընթացիկ տարվա վերջի դրությամբ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են Արցախի օկուպացված տարածքներում բնակեցնել ընդհանուր առմամբ մոտ երկու հազար ընտանիք, այսինքն շուրջ 10.000 մարդ:

Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆուադ Հուսեյնովը:

Վերջինս մանրամասնել է, որ Բերձոր քաղաքում կբնակեցվի 700, իսկ Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո և Սուս գյուղերում՝ 400 ընտանիք:

Բացի այդ, նշվում է, որ նախատեսվում է Վարանդա քաղաքում բնակեցնել 267, իսկ Կովսական շրջանի Աղալի գյուղում՝ մոտ 100 ընտանիք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում