Պետք է դադարեցվեն կրակոցները բոլոր ուղղություններով. Տոյվո Կլաար
14/06/2023 17:07
Նմանատիպ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ։
«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Պետք է դադարեցվեն կրակոցները բոլոր ուղղություններով: Կարևոր է շարունակել հաջորդական հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որոնք օգուտ կբերեն Հայաստանին, Ադրբեջանին և ողջ տարածաշրջանին», – գրել է Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում