ԱՄՆ Պետդեպը արձագանքել է Երասխում ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը
15/06/2023 02:04
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ:
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը «Twitter»-ում գրել է․
«Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ-ին առնչվող ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից։ Վերահաստատում ենք սահմանների երկայնքով զսպվածության պահպանման մեր կոչը, քանի որ կողմերը աշխատում են երկարատև և հավասարակշռված խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ երեկ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կրակոցների հետևանքով Հնդկաստանի 2 քաղաքացի է վիրավորվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում