Դոնիս. Տխրեցի, որ «Բարսայի» դարպասը չգրավեցինք
18/09/2014 17:13
Նմանատիպ
«ԱՊՕԷԼ»-ի գլխավոր մարզիչ Գիորգոս Դոնիսն իր ափսոսանքն է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում իր թիմին չի հաջողվել գոլ խփել, սակայն նա միաժամանակ նշել է, որ գոհ է իր ֆուտբոլիստների խաղից:
«Պաշտպանությունում մենք գրեթե անթերի էինք, այդ պատճառով էլ «Բարսելոնան» շատ քիչ պահեր ունեցավ: Մենք կարող էինք գոլ խփել, քանի որ ուժեղ ենք, և ես տխրեցի, որ «Բարսայի» դարպասը չգրավեցինք: Այդուհանդերձ, ինձ ուրախացրեց թիմի աշխատասիրությունը, և սա լավ դաս էր: Երբ նրանք կենտրոնացած են և ցանկանում են ինչ-որ բան անել, նրանք կարող են անել: Մենք պետք է շարունակենք խաղալ այս մակարդակով»,-մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Բարսելոնա»-«ԱՊՕԷԼ» հանդիպումն ավարտվել է կատալոնցիների 1-0 հաշվով հաղթանակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում