Կենցաղային վեճը դժբախտության պատճառ է դարձել. Նռնակի պայթյունից երեք մարդ է զոհվել
27/06/2012 17:29
Նմանատիպ
Տավուշի մարզի Նավուր գյուղում այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, այսօր կեսօրին գյուղի բնակիչներից մեկի տանը նռնակի պայթյուն է տեղի՝ունեցել՝ ամուսինների միջև ծագած կենցաղային վեճի հետևանքով:
Նշվում է, որ Վալենտին Սարգսյանը վիճել է կնոջ՝ 60-ամյա Լիանետա Պետրոսյանի հետ: Վեճը այն աստիճանի է հասունացել, որ Սարգսյանը նռնակը նետել է աներորդու տան վրա: Վալենտին Սարգսյանը, նրա կինը՝ Լիանետա Պետրոսյանը և աներորդու կինը՝ 61-ամյա Թամարա Հարությունյանը մահացել են: Իսկ աներորդին՝ 62-ամյա Բորիս Պետրոսյանը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Պայթյունի հանգամանքները պարզվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում