Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանազատման հանձնաժողովի նիստ, այն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա։ Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո»,- ընդգծել է Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում