Միրզոյանի և Բայրամովի բանակցություններն ԱՄՆ-ում կտևեն մինչև հունիսի 29-ը

Միրզոյանի և Բայրամովի բանակցություններն ԱՄՆ-ում կտևեն մինչև հունիսի 29-ը

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։ Այս մասին հունիսի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն երեքշաբթի և կշարունակվեն մինչև հինգշաբթի:

Պետքարտուղար Բլինկենը կհանդիպի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Մենք վստահ ենք, որ խաղաղությունը հասանելի է: Երկխոսությունը չլուծված խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է Միլլերը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Վաշինգտոն է մեկնել հունիսի 25–ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում