Մակրոնը հանդիպել է Ֆրանսիայի հայ համանքի հետ
Նմանատիպ
Մի՛ կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ իմ վճռականության վրա։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ֆրանսիայի նախագահը հանդիպել է հայ համայնքի հետ Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում։ Հանդիպմանը, պատասխանելով արցախյան հակամարտությունում մեծ նախաձեռնողականություն դրսևորելու՝ արցախցիներին գործնական և ոչ միայն բարոյական աջակցություն ցուցաբերելու հայկական սփյուռքի հարցերին և կոչին, ասել է.
«Մի՛ կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ իմ վճռականության վրա։ Ես կշարունակեմ ջանքեր գործադրել, նույնիսկ եթե այս օրակարգով ես գրեթե միակն եմ միջազգային ընտանիքում։ Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան առաջին անգամ իր ռազմական կցորդին ուղարկեց Հայաստանում իր դեսպանատուն, և դա ինչ-որ բան է նշանակում, այնպես չէ՞: Մենք պետք է անենք առավելագույնը, ինչ կարող ենք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում