Տոյվո Կլաարը հիասթափված է Արցախում իրավիճակի զարգացմամբ
10/07/2023 10:40
Նմանատիպ
Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է.
Խոստումներով սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ: Ինչպես ԵՄ-ն բազմիցս կրկնել է, շատ կարևոր է, որ էներգիայի մատակարարման հոսքը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների տեղաշարժը:
Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսությունը պետք է սկսվի՝ նպատակ ունենալով ապահովել այլընտրանք բռնությանը, ձևավորել այդքան անհրաժեշտ վստահություն և ապահովել արժանապատվություն:
ԵՄ-ն անհամբեր սպասում է բրյուսելյան եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում