2023թ․-ի հունիսին նախորդ տարվա համեմատ 24.4%-ով շատ հարկ է վճարվել. ՊԵԿ

2023թ․-ի հունիսին նախորդ տարվա համեմատ 24.4%-ով շատ հարկ է վճարվել. ՊԵԿ

2023թ. հունիսի ընթացքում իրականացվել է հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) 55.4 մլն գործարք` 1044.5 մլրդ դրամ արժեքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների ծառայությունը։

Նշվում է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է քանակային 2.6 մլն գործարքով կամ 5.0%-ով, իսկ արժեքային` 204.7 մլրդ դրամով կամ 24.4%-ով:

Ինչ վերաբերում է հարկ վճարողների կողմից 2023թ. հունիսի համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներին, ապա եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 719 274։

Այց ցուցանիշն էլ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցել է 38 224-ով կամ 5.6%-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում