Անօդաչուները կրկին գրոհել են «Մոսկվա Սիթին»

Անօդաչուները կրկին գրոհել են «Մոսկվա Սիթին»

Մոսկվան ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակմանը. քաղաքին մոտենալու ժամանակ սարքերից երկուսը խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով։

Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է «Մոսկվա Սիթի» համալիրի աշտարակին, որը վնասվել էր նախորդ հարձակման ժամանակ։

Տեղեկությունը հայտնում է ռուսական kommersant.ru-ն։

Մոսկվայի քաղաքապետարանից հայտնում են, որ մարդիկ չեն տուժել։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակման ժամանակ օգտագործվել է ընդհանուր առմամբ երեք անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի Օդինցովոյի և Նարո-Ֆոմինսկի շրջաններում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է երկու սարք։ Մեկը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով, որից հետո այն ընկել է Մոսկվա քաղաքի տարածքում։

«Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- Telegram-ում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում