«Նրանք կիսվում են իրենց փորձով»․ Լուկաշենկոն «Վագներ» ՄՌԿ-ի մասին
Նմանատիպ
Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կամենեց շրջանի Բելովեժսկի գյուղատնտեսական քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ են անում «Վագներ» ՄՌԿ-ի վարձկանները Բելառուսում։
«Երբ այդ տհաճ իրադարձությունները եղան, ես ստիպված էի միջամտել։ Որովհետև հասկացա՝ եթե Ռուսաստանը բռնկվի, բոլորի համար թեժ կլինի։ Պատմության մեջ միշտ այդպես է եղել. հեղափոխությունները սկսվել են այնտեղ և ավարտվել այստեղ ու Կովկասում։ Եվ հետո, նրանք մեր ժողովուրդն են, ու ես խոստացա այս տղաներին, որ եթե կանգնեն, ես կերաշխավորեմ նրանց անվտանգությունը։ Ինչը և հիմա անում ենք»,- ասել է Լուկաշենկոն։
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կցանկանար պահպանել այդ ստորաբաժանումը։ «Նրանք իսկական մարտիկներ են, ովքեր անցել են պատերազմի միջով, ովքեր կորցրել են իրենց ընկերներից շատերին։ Նրանք մեզ օգնում են անվճար (թեև վարձկաններ են և ամենուր կռվել ու աշխատել են գումարի համար) և փոխանցում են իրենց փորձ»,- հայտնել է նախագահը։
Բելառուսիայի նախագահն անդրադարձել է նաև Լեհաստանի մտավախությանը, թե վարձկանների ջոկատներ են հայտնվել սահմանին: ««Վագներ» ՄՌԿ-ի 100 հոգանոց ջոկատներ այստեղ չեն տեղափոխվել: Դրանք կենտրոնացած են Բրեստում և Գրոդնոյում: Ես պետք է պատրաստեմ իմ զինվորականներին։ Ես չեմ ուզում կռվել, բայց չեմ ուզում նաև, որ մեր տղաները մահանան, հետևաբար պետք է նրանց սովորեցնել, այստեղ նրանք կիսվում են իրենց փորձով», ընդգծել է պետության ղեկավարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանը հայտնել էր, որ, ըստ սոցհարցման արդյունքների, լեհ ժողովրդի մեծամասնությունը վախենում է «Վագներ» ՄՌԿ-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում