Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել և մեղադրանք են առաջադրվել

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել և մեղադրանք են առաջադրվել

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանը հարցաքննվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հաղորդագրության` Խաչատրյանին հետազոտել են բժիշկները։ Տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ։ Նրան մեղադրանք է առաջադրվել, և նախնական հարցաքննություն է կատարվել։ Այժմ քննչական գործողություններ են կատարվում։

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ հանդիպել է առևանգված և Ադրբեջանում պահվող Վագիֆ Խաչատրյանին: Օմբուդսմենի գրասենյակից ընդգծել են, որ «այցը տեղի է ունեցել բժշկի և հոգեբանի ներկայությամբ»: Ըստ հաղորդագրության՝ Խաչատրյանն ասել է, որ «իր ինքնազգացողության մեջ դրական փոփոխություն կա»:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգել է  բուժման նպատակով Կարմի Խաչի միջոցով ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում