ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Արցախի հարցում շտապ քայլեր ձեռնարկել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Արցախի հարցում շտապ քայլեր ձեռնարկել

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակական խնդիրների մասին զեկույցներով:

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքի տարածած հաղորդագրության մեջ։

«Նա (Գլխավոր քարտուղարը․ խմբ) վերստին հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումները կատարելու անհրաժեշտության մասին, ներառյալ 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները՝ կապված Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու միջոցառումների վերաբերյալ:

Նա հատկապես մտահոգված է հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնության տրամադրումը:

Նա երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ հօգուտ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում