Էրդողանը ցանկանում է միջնորդության առաջարկ անել Պուտինին Ուկրաինայի հարցում

Էրդողանը ցանկանում է միջնորդության առաջարկ անել Պուտինին Ուկրաինայի հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ծրագրված բանակցություններում մտադիր է առաջարկել վերսկսել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները։ Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

«Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինին կառաջարկի իր միջնորդությունը հակամարտությունը կարգավորելու հարցում՝ կրկնելով այն թեզը, որ պատերազմում հաղթողներ չեն լինելու, իսկ խաղաղ գործընթացում պարտվողներ»,- նշվում է աղբյուրում։

Անկարան կողմ է հրադադարին և բանակցությունների մեկնարկին։ Աղբյուրը Էրդողանին անվանել է «համաշխարհային միակ առաջնորդը», որը վայելում է Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու «անկեղծ վստահությունը», կապ է պահպանում նրանց հետ և «ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։

Ինչպես անցած շաբաթ հայտնել է Կրեմլը, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են մոտ ապագայում հստակ որոշել հանդիպման վայրն ու ժամկետը։ Բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և հացահատիկի գործարքը։

Իսկ ինչպես ավելի վաղ ասել էր Պուտինը, Էրդողանի հետ քննարկել է անձնական հանդիպման հնարավորությունը, այդ թվում՝ այցելելու հրավեր ստանալը։ Սակայն Թուրքիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ կողմերը հրաժարվել են մեկնել, որպեսզի ոչ ոք չկարողանա շահարկել այցի թեման։ Էրդողանի հակառակորդները կարող են Ռուսաստանի ղեկավարի այցը դիտարկել որպես ներքին գործերի վրա ազդելու փորձ։

Պուտինի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ Մոսկվան և Անկարան ծրագրում էին ՌԴ նախագահի այցը Թուրքիա, սակայն կողմերը համաձայնության չեն եկել կոնկրետ ժամկետների շուրջ։

Մոսկվան բազմիցս հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունների իր պատրաստակամությունը, սակայն Կիևի ռեժիմը օրենսդրական մակարդակով արգելք է դրել նրանց վրա։ Ինչպես նշել են Կրեմլում, հարեւան երկրում իրավիճակը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն տարածքային փոփոխությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում