Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը նույնպես քննարկվելու է Պուտինի՝ Թուրքիա այցի շրջանակներում
07/08/2023 14:55
Նմանատիպ
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Բեշթեփեում տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հիմնական թեմաները։ Այս մասին հայտնել են թուրքական պարբերականները։ Մասնավորապես նշվում է, որ արտաքին քաղաքականության առաջատար թեմաներից մեկը ՌԴ նախագահ Պուտինի այցն է Թուրքիա։
Հանդիպման օրակարգում են լինելու Հարավային Կովկասի զարգացումները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կքննարկվեն նաև Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգմանն ուղղված ջանքերը: Նախատեսվում է, որ հանդիպման օրակարգում կլինեն նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, տարածաշրջանային ու երկկողմ դիվանագիտական հարաբերությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում