Պարգև սրբազանը և այլ հայեր բողոքի ակցիա են անում Ադամ Շիֆի գրասենյակի մոտ

Պարգև սրբազանը և այլ հայեր բողոքի ակցիա են անում Ադամ Շիֆի գրասենյակի մոտ

Ամերիկահայերը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անում հանուն Արցախի։

Ակցիային մասնակցում է նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որն ԱՄՆ–ում է բուժման նպատակով։

«Հաջողության հասնում է նա, ով պայքարում է։ Եթե մենք չպայքարեինք Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ոչ ոք չէր ճանաչի։ Եթե մենք ժամանակին չպայքարեինք Արցախի ժողովրդի իրավունքի, անկախության համար, մենք ոչինչ չէինք ունենա։ Հիմա օրհասական պահ է, ամբողջ հայությունը պետք է ոտքի կանգնի»,– նշել Պարգև սրբազանը։

Նրա խոսքով` պետք է պայքարել ամեն հնարավոր ձևով, որպեսզի Արցախն իրեն միայնակ չզգա։

Ակցիայի մասնակիցները «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին» և այլ գրառումներով պաստառներ են բերել և փակցրել Շիֆի գրասենյակի դռներին ու պատուհաններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում